Armenian Soccer
Armenian Soccer

«Կրասնոդարը» հաղթեց «Պարի ՆՆ-ին». Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդարը» տանը մրցեց «Պարի Նիժնի-Նովգորոդի» հետ և հաղթեց 3:1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։

Էդգար Սևիկյանը հյուրերի հայտացուցակում էր, բայց խաղալու հնարավորություն չստացավ։

«Կրասնոդարը» 35 միավորով շարունակում է մնալ 7-րդ տեղում։ «Պարի ՆՆ-ը» 19 միավորով 13-րդն է։

© Armenian Soccer 2023