Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունեց Տրնավայի «Սպարտակին» և հաղթեց ջախջախիչ 4։1 հաշվով։
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին, իսկ 81-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը ` դարձավ գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Սլովանը» վաստակած 47 միավորով գտնվում է 2-րդ տեղում և առաջատարին զիջում է ընդամենը մեկ միավորով։
«Սպարտակը» 40 միավորով 3-րդն է։
© Armenian Soccer 2023