Այսօր մարտի 4-ին մեկնարկեց Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրը։ Առաջին խաղում մրցեցին «Լեռնային Արցախն» ու ԲԿՄԱ-ն։ Խաղն ավարտվեց բանակայինների հաղթանակով
` 3:0 հաշվով։
Ռաֆայել Նազարյանի թիմին հանդիպման 3-րդ րոպեին առաջ մղեց Գևորգ Տարախչյանը, ապա «Փյունիկից» վերադարձած Գրենիկ Պետրոսյանը կրկնապատկեց հաշիվն ու թիմերը ընդմիջման գնացին բանակայինների վստահ առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասներն, իսկ ահա մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին ԲԿՄԱ-ն կարողացել է 3-րդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը. «Լեռնային Արցախի» դարպասին նշանակված 11-մետրանոցը դիպուկ է իջացրել Գոռ Լուլուկյանը։
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն վաստակել է 16 միավոր և կրկին բարձրացել 9-րդ տեղ։
«Լեռնային Արցախը» շարունակում է 21 միավորով մնալ 7-րդ տեղում։
© Armenian Soccer 2023