«Սլովանը» պաշտոնապես հերքել է լուրերն այն մասին, որ թիմի հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը տեղափոխվելու է կիպրական «Օմոնիա»:
«Սլովակիայի մարզական որոշ կայքեր Կիպրոսից տեղեկություն են ստացել, թե իբր Տիգրան Բարսեղյանը պետք է հեռանա «Սլովանից»:
Հերքում ենք այդ տեղեկությունը: Ակումբը Տիգրան Բարսեղյանի հետ գործող պայմանագիր ունի մինչև օրացույցային տարվա ավարտը։ Այս պահին մենք որևէ ակումբի հետ չենք բանակցում նրա տրանսֆերի շուրջ, և հետևաբար այն հրապարակումները, թե իբր Տիգրանը «հեռանում է ակումբից», չեն համապատասխանում իրականությանը։
Բարսեղյանը թիմի հետ ուսումնամարզական հավաքի է Ավստրիայում և պատրաստվում է նոր մրցաշրջանին։ Բացի դրանից, ակումբն այժմ բանակցում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ»,- գրված է «Սլովանի» պաշտոնական էջում:
© Armenian Soccer 2024