Երևանի «Արարատի» պայմանագիր է կնքել 21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստն ու ակումբը ստորագրել են 2 տարվա պայմանագիր:
Լուլուկյանն «Ուրարտուի» սան է, ակումբի գլխավոր թիմում մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:
Գոռ Լուլուկյանն «Արարատում» կխաղա 9 համարի մարզաշապիկով:
© Armenian Soccer 2024