
Սլովակիայի առաջնության չեմպիոնական ուղու 6-րդ տուրում «Սլովանը» մրցեց «Ժիլինայի» հետ ու հաղթեց 4:2 հաշվով։
Քանի որ առաջատար ԴԱԿ-ը Տռնավայի «Սպարտակի» հետ խաղաց ոչ-ոքի` 1:1 հաշվով, դա հնարավորություն տվեց «Սլովանին» գրեթե հավասարվել առաջատարին։
«Սլովանն» այժմ 60 միավորով է 2-րդ տեղում ու ընդամենը մեկ միավորով է զիջում ԴԱԿ-ին։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ է դուրս եկել 81-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023