Armenian Soccer
Armenian Soccer

«Կրասնոդարը» ձեռքից բաց թողեց հաղթանակը. Սպերցյանը ` գոլի ու ֆանտաստիկ փոխանցման հեղինակ 🎥

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում մրցեց «Սպարտակի» հետ ու գոլառատ խաղում բաց թողեց ձեռքից հաղթանակը։

Հյուրերը հաշվի մեջ առաջ էին 2:0 հաշվով, այնուհետև «Սպարտակին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։

Ապա Սպերցյանի գոլի շնորհիվ կրկին «Կրասնոդարն» առաջ անցավ, սակայն իրար ետևից 2 գոլ բաց թողեց ու ցավալի պարտություն կրեց։

Սպերցյանի գոլի տեսությունն` այստեղ։

Նշենք, որ Էդուարդ Սպերցյանը խաղին մասնակցում էր հանդիպման մեկնարկից, նա նաև իր թիմի առաջին գոլի փոխանցման հեղինակն է։

Փոխանցման տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Սպերցյանը ամբողջական հանդիպում է անցկացրել։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 38 միավորով նահանջել է կրկին 7-րդ տեղ։

3-րդ տեղում ընթացող «Սպարտակը» հաղթանակի շնորհիվ վաստակեց 48 միավորով ու գրեթե հավասարվեց Խորեն Բայրամյանի «Ռոստովին», որն ունի 49 միավորով և 2-րդ տեղում է։

© Armenian Soccer 2023