Սլովակիայի առաջնության հերթական տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Տրնավայի «Սպարտակին»:
Հյուրերի կազմում խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: Նշենք, որ նա խաղացել է առանց փոխարինման:
Հիշեցնենք, որ «Սլովանը» դեռ նախորդ տուրում վաղաժամ չեմպիոնություն ձևակերպեց՝ տիտղոսը նվաճելով 6-րդ անգամ անընդմեջ:
© Armenian Soccer 2024