
Մայիսի 27-ին կմեկնարկի Simon Cup մանկապատանեկան միջազգային 3-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Հուշամրցաշարը նվիրված է ակումբի երկարամյա աշխատակից, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանին:
Այս տարի տարիքային երկու խմբում` U14 և U15, հաղթողի կոչման համար կպայքարեն «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և Թբիլիսիի «Դինամոյի» ակադեմիաների, ինչպես նաև Երևանի «ֆուտբոլի ակադեմիայի» և Թբիլիսիի «Սելերո» ակադեմիայի թիմերը։
Բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը 09:00-ին, ինչից հետո կմեկնարկեն մրցաշարի առաջին հանդիպումները։
© Armenian Soccer 2024