Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մտքեր է հայտնել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
«Մաղթում եմ նրան դա: Էդիկը հսկայական ներուժ ունի: Նրա դիրքի շատ ավելի թույլ ֆուտբոլիստներ խաղում են թոփ-լիգաներում: Եվ չէ՞ որ նա շարունակում է աճել:
Չեմ կարծում, թե պետք է ափսոսել 2023-ին «Այաքսի» հետ չստացված գործարքի համար. ակումբը կարճ ժամանակում խնդիրների մեջ ընկավ: Ամեն ինչ դեպի լավագույնն է տանում», — Բերեզովսկու խոսքերն է մեջբերել Sport24-ը:
© Armenian Soccer 2024