![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/06/IMG_20230606_164202-1024x803.jpg)
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության վերջին` 36-րդ տուրում «Շիրակն» արտագնա խաղում մրցեց հետնապահ «Լեռնային Արցախի» հետ ու հաղթեց 1:0 հաշվով։
Շիրակցիների հաղթական գոլը հեղինակեց ակումբի սան, 16-ամյա Էմիլ Պապիկյանը։
Էմիլը խփել է իր առաջին գոլը «Շիրակի» կազմում 16 տարեկան 4 ամսական 15 օրական հասակում՝ դառնալով ոչ միայն «Շիրակի» կազմում, այլ նաև Հայաստանի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն` առնվազն սկսած 2007/08թթ. մրցաշրջանից։
Ակումբի մեկ այլ սան, Սուրեն Ծառուկյանն իր անդրանիկ գոլը «Շիրակի» կազմում խփել է գարնանը, նորամուտի խաղում, երբ 17 տարեկան 6 ամսական 10 օրական էր։
Վերջին անգամ նման նորամուտ հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունում գրանցվել է երկու տարի առաջ։
«Շիրակը» միշտ տեղ է տվել իր ակադեմիայի սաներին և այժմ էլ շարունակում է նույն կերպ։
Վերջին խաղերում ակումբի մեծ թվով սաներ են նորամուտ նշել թիմի կազմում և խաղալու հնարավորություն ստացել։
Ի դեպ պատանի ֆուտբոլիստները բավականին լավ են ելույթ ունեցել։
Վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում «Շիրակը» մեծ հույսեր է կապելու հենց իր սաների հետ։
© Armenian Soccer 2023