Armenian Soccer
Armenian Soccer

«Ամեն ինչ անում եմ, որ պատրաստ լինեմ եզրափակչին». Հենրիխ Մխիթարյան

Բոլորս հսկայական հետաքրքրությամբ ենք սպասում հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպմանը: Իhարկե մեզ առավելապես հետաքրքրում է արդյոք Հենրիկ Մխիթարյանը կմասնակցի այդ պատմական հանդիպմանը, թե ոչ:

Մխիթարյանը հայտարարել է, որ վերականգնվել է վնասվածքից ու կկարողանա մասնկակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Նա հունիսի 5-ին մասնակի մարզվել է «Ինտերի» ընդհանուր խմբում, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել որոշ հարցերի։

«Ինչպես տեսնում եք՝ ինքնազգացողությունս լավ է: Ամեն ինչ անում եմ, որ պատրաստ լինեմ եզրափակչին: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել թիմին:
Իմ մրցանակների մեջ չկա Չեմպիոնների լիգայի գավաթը, և ես ցանկանում եմ նվաճել այն:

«Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է։ Նրանք ունեն հրաշալի կազմ, գերազանց կիսապաշտպաններ, բայց մեր կիսապաշտպաններն էլ ուժեղ են, գիտեն գնդակ խլել ու գրոհներ նախաձեռնել։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ամեն օր չես խաղում, գիտենք, որ բարդ պայքար է սպասվում։ Պատրաստ ենք այդ մարտահրավերին և կձգտենք հաղթանակի»,- Մխիթարյանի այս խոսքերը մեջբերել է «Ինտերի» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին, Ստամբուլում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

© Armenian Soccer 2023