Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտն» այս մրցաշրջանում այդպես էլ չկարողացավ հաղթել «Փյունիկին»

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության եզրափակիչ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին» ու հաղթեց 2:1 հաշվով։

Արդեն նախկին չեմպիոնի կազմում գոլերով աչքի ընկան Յուսուֆ Օտուբանջոն ու Լուկա Յուրիչիչը, ովքեր իրենց խփած գնդակների թիվը հասցրեցին 17-ի ու առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը 2-րդ տարին անընդմեջ կիսում են «Փյունիկի» 2 գոլահարները։

«Ալաշկերտի» միակ գոլը հեղինակեց Արտակ Եդիգարյանը։
«Ալաշկերտն» այս մրցաշրջանում այդպես էլ չկարողացավ հաղթել «Փյունիկին»` կրելով 4-րդ պարտությունը։

Ինչպես արդեն նշել ենք, թիմերը գտնվում են մրցաշարային աղյուսակի 2-րդ ու 4-րդ տեղերում և մասնակցելու են Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղարկությանը։

© Armenian Soccer 2023