Այսօր՝ հունվարի 25-ին, հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում իր նորամուտն է նշել Էդգար Սևիկյանը։
Հայաստանի հավաքականի հարձակվողը մասնակցել է Պլզենի «Վիկտորիայի» դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսին, իսկ հանդիպումն ավարտվել է չեխական թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Ելնելով խաղից՝ կարելի է ասել, որ Էդգարը հաճախ էր սահմանափակվում հարձակման գծում երեք հարձակվողների հետևում և կտրվում էր թիմային խաղից:
Այս խաղում Սևիկյանը մի քանի անգամ լավ դրիբլինգ ցույց տվեց, խախտումներ թույլ տվել ու կարող էր նաև գոլային փոխանցում կատարել, սակայն հարձակվողը հարվածեց դարպասապահին։
© Armenian Soccer 2024