Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» տանն ընդունեց «Օրենբուրգին» ու հաղթեց 3:1 հաշվով։
Էդգար Սևիկյանը տանտերերի մեկնարկային կազմում էր, նա դարձավ իր թիմի 2-րդ գոլի հեղինակն ու փոխարինվեց 59-րդ րոպեին:
Սևիկյանի գոլը դիտեք ԱՅՍՏԵՂ։
«Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Ուրալի» նկատմամբ։
Էդուարդ Սպերցյանն ամբողջական հանդիպում անցկացրեց, իսկ Գեորգի Հարությունյանը խաղաժամանակ չստացավ։
«Ռոստովը» նույնպես տանը ոչ-ոքի` 3:3 հաշվով խաղաց ԲԿՄԱ-ի հետ:
Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 76-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023