Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»։
Միակ գոլը խփեց Խոսե Կարաբալյոն։
«Շիրակը» նույնպես գոլ գրանցեց, սակայն այն չեղարկվեց VAR-ի օգնությամբ։
Խաղավերջում 2-րդ զգուշացումից հետո խաղադաշտից հեռացվեց փոխչեմպիոնի ֆուտբոլիստ Սերգեյ Վակուլենկոն։
«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։
Բրոնզե մեդալակրին նախ հաշվի մեջ առաջ մղեցին Նիկոլայ Կիպիանին ու Մոհամեդ Յատտարան։
Ապա 2-րդ խաղակեսի սկզբնամասում խաղադաշտից հեռացվեց հյուրերից Արտակ Եդիգարյանը։
Տանտերերի 3-րդ գոլը 11-մետրանոցից խփեց Տենտոն Եննեն, իսկ «Ալաշկերտից» հաշվի տարբերությունը նվազեցրեց Կարեն Նալբանդյանը։
© Armenian Soccer 2023