
Մոսկվայի «Լոկոմոտիվը» դեռ չի պատրաստվում գնել Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հայտնում է РБ-Спорт-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոկոմոտիվում» մեծ ակնկալիքներ ունեին վարձավճարով իրենց թիմում հանդես եկող ֆուտբոլիստից, սակայն մարզչական շտաբը դժգոհ է նրա ցուցադրած խաղից։
Այդուհանդերձ, ակումբը խաղացողի տրանսֆերը գնելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի 2025 թվականի գարնանը։
Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում 12 խաղ է անցկացրել՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024