Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ազգային հավաքականն ընկերական 2-րդ խաղում պարտվել է Մոլդովային

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 1-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած երկրորդ ընկերական խաղում պարտվել է դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանուն։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն:

Առաջին խաղակեսում մոլդովացիները երկու գնդակ են ուղարկել կանանց Հայաստանի ազգային ընտրանու դարպասը։ Մնացած ժամանակահատվածում գոլեր այլևս չեն գրանցվել։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ Մոլդովայի հետ անցկացրած ընկերական առաջին խաղում հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 1:1։

Մոլդովա – Հայաստան՝ 2:0 (2:0)

Մոլդովա, Վադուլ Լուի Վոդա

Մրցավար՝ Անաստասիա Ռոմանյուկ (Մոլդովա)

Գոլերը՝ Յուլիանա Չուլնիչ 26’, Սվետլանա Կարագյոզյան 30’ (ինքնագոլ):

Հետևեք մեզ Telegram-ում

© Armenian Soccer 2024