
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց առաջատար «Նոային»:
Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին, 8-րդ րոպեին VAR համակարգը չեղարկեց «Նոայի» խփած գոլը՝ արձանագրելով ձեռքով խաղ:
68-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց Մորի Կոնեն: Հանդիպման վերջնամասում «Նոան» մնաց 10 հոգով:
Այս խաղից հետո «Նոան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 8-րդն է 28 միավորով:
© Armenian Soccer 2024