Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս հաղթեց «Վեստ Արմենիային»

IDBանկ Հայաստանի Պրեմեր լիգայի 31-րդ տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով:

Հանդիպման միակ գոլը խփվել է մեկնարկային սուլոցից 2 րոպե անց: «Արարատ-Արմենիային» առաջ է մղել Ջոնաթան Դուարտեն:

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» 65 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Փյունիկին», որն այդ տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Վեստ Արմենիան» 31 միավորով 7-րդն է:

© Armenian Soccer 2024