
Սարգիս Ադամյանը ձմռանը պետք է հեռանա «Քյոլնից»: Այս մասին հայտնում է գերմանական Kicker-ը։
Հարձակվողի պայմանագիրը «Քյոլնի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, բայց ակումբում այլևս հույս չեն կապում 31-ամյա հայ ֆուտբոլիստի հետ։
Հավանական է, որ նա վարձակալությամբ տեղափոխվի որևէ ակումբ: Եթե տեղափոխություն չստացվի, ապա Ադամյանը պարզապես կմնա առանց խաղային պրակտիկայի։ Նշվում է, որ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով դժվար կլինի թիմ գտնել։
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024