Armenian Soccer
Armenian Soccer

ԱԱ-2026. Հայաստանի հավաքականն իմացավ իր մրցակիցներին

Դեկտեմբերի 13-ին Ցյուրիխում կայացել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով կազմվել է 12 խումբ։

Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է F խմբում։

ԱԱ-2026-ի Եվրոպայի որակավորման վիճակահանության արդյունքները․

A Խումբ

1. Գերմանիա/Իտալիա զույգի հաղթողը
2. Սլովակիա
3. Հս. Իռլանդիա
4. Լյուքսեմբուրգ

B Խումբ

1. Շվեյցարիա
2. Շվեդիա
3. Սլովենիա
4. Կոսովո

C խումբ

1. Պորտուգալիա / Դանիա պարտվողը
2. Հունաստան
3. Շոտլանդիա
4. Բելառուս

D Խումբ

1. Ֆրանսիա / Խորվաթիա հաղթողը
2. Ուկրաինա
3. Իսլանդիա
4. Ադրբեջան

E Խումբ

1. Իսպանիա / Նիդերլանդներ հաղթողը
2. Թուրքիա
3. Վրաստան
4. Բուլղարիա

F Խումբ

1. Պորտուգալիա / Դանիա հաղթողը
2. Հունգարիա
3. Իռլանդիա
4. Հայաստան

G Խումբ

1. Իսպանիա / Նիդերլանդներ պարտվողը
2. Լեհաստան
3. Ֆինլանդիա
4. Լիտվա
5. Մալթա

H Խումբ

1. Ավստրիա
2. Ռումինիա
3. Բոսնիա և Հերցեգովինա
4. Կիպրոս
5. Սան Մարինո

I Խումբ

1. Գերմանիա / Իտալիա պարտվողը
2. Նորվեգիա
3. Իսրայել
4. Էստոնիա
5. Մոլդովա

J Խումբ

1. Բելգիա
2. Ուելս
3. Հս. Մակեդոնիա
4. Ղազախստան
5. Անդորրա

K Խումբ

1. Անգլիա
2. Սերբիա
3. Մոնտենեգրո
4. Ֆարերյան կղզիներ
5. Ջիբրալթար

Եվրոպական գոտու ընտրական խմբային փուլը կսկսվի 2025 թվականի մարտին և կավարտվի 2025 թվականի նոյեմբերին։

Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր կնվաճեն միայն առաջին տեղը զբաղեցրած թիմերը։ Երկրորդ տեղերը կխաղան փլեյ-օֆֆում: 2025 թվականի մարտի 21-22-ը կկայանան 5 թիմերից բաղկացած խմբերում ընտրական առաջին հանդիպումները։

Հիշեցնենք՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024