Armenian Soccer
Armenian Soccer

Սանոգոն հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Յայա Սանոգոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։

Յայա Սանոգոն երևանյան ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ։

2022/23թթ. մրցաշրջանում Սանոգոն «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

© Armenian Soccer 2024