Կիպրոսյան հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիային» է միացել արգենտինացի 27-ամյա հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը։
Ֆուտբոլիստը բրոնզե մեդալակրի կազմում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով։
Ալեքսիսը կարիերան սկսել արգենտինական «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբում, հանդես է եկել պերուական «Դեպորտիվո Մունիսիպալում» և էկվադորյան «Դելֆինում»։
Ռոդրիգեսը ֆուտբոլային հանրահայտ ընտանիքից է. նրա հայրը Ռուբենը, «Նյուելլս Օլդ Բոյզի» Մ-20-ի մարզիչն է, եղբայրը Դենիսը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում «Ռիվեր Փլեյթում», իսկ Ալեքսիսի հորեղբոր որդին հանրահայտ Մաքսի Ռոդրիգեսն է։
© Armenian Soccer 2024