Armenian Soccer
Armenian Soccer

Ռուս կիսապաշտպանը միացել է «Ուրարտուին»

«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցի հետ, հայտնում են մամուլի ծառայությունից։

Մագիլևեցը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթ», Կազանի «Ռուբին», «Ռոստով», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ 2014/15թթ. մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ 2016/17թթ. մրցաշրջանում՝ Ռուսաստանի սուպերգավաթակիր։

30-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել ուզբեկական «Բունյոդկոր» ֆուտբոլային ակումբից։

© Armenian Soccer 2023