Հուլիսի 13-ին Կոնֆերենցիաների լիգայում իրենց ելույթները կմեկնարկեն հայկական 3 ակումբ ` «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»:
«Փյունիկը» կմրցի էստոնական «Նարվա Տրանսի» հետ։
Խաղը սպասարկելու են կիպրոսցի մրցավարները։ Հանդիպման հիմնական մրցավարը Կիրիակոս Աֆանասիուն է, նրան կօգնեն Նիկոս Էգլեզուն և Էրակլիս Կոմոդրոմոսը։ 4-րդ պաշտոնյան Ռովերտոս Կոստան է։
Հանդիպումը կկայանա Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։
«Արարատ-Արմենիան» ուժերը չափելու է ալբանական «Էգնատիայի» հետ։
Հանդիպման մրցավարական անձնակազմը Մալթայից է։ Հիմնական մրցավարը Տրաստին Ֆարրուջա Կանն է։ Նրան կօգնեն Ռոբերտո Վելլան և Ջեյմս Մուսկատը։ 4-րդ պաշտոնյան Գլեն Տոննան է։
Խաղը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և նույնպես կմեկնարկի 19։00-ին։
«Ալաշկերտը» մրցելու է Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։
Խաղը սպասարկելու են հունգարացի մրցավարները` Ադամ Ֆարկաշի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Բալաժ Սալայն ու Գերգո ՎԻԳ-Տարսոնին։ 4-րդ պաշտոնյան Բենս Չոնկան է։
Խաղը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։
© Armenian Soccer 2023