«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Շկենդիայի» նկատմամբ ԿԼ որակավորման առաջին փուլում տարած հաղթանակից հետո ամփոփել է արդյունքն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին։ Հրաշալի միջավայր էր, ցանկանում՝ եմ միշտ այդպես լինի։
Ես իմ տղաներին միշտ ասում եմ՝ միայն մեկնարկային կազմը չէ, որ կարևոր է։ Կարևոր է ամբողջ թիմը։
Սա դեռևս առաջին խաղն էր, պետք է հանգստանանք և նախապատրաստվենք 1 շաբաթից կայանալիք պատասխան խաղին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:
© Armenian Soccer 2024