Armenian Soccer
Armenian Soccer

«Պայքարելու ենք հաղթանակի համար». «Նոայի» գլխավոր մարզիչ

Օգոստոսի 1-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, «Նոան» ԿԼ որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի մալթական «Սլիմա Ուոնդերերսի» հետ: Արտագնա խաղից առաջ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է կայանալիք հանդիպման մասին։

«Կարծում եմ, որ մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Իմ կարծիքով՝ «Սլիման» խաղաց իր սովորական խաղը, բայց մենք առաջին գոլից հետո սկսեցինք բարձր ինտենսիվությամբ խաղալ։ Գիտեինք, որ առաջին գոլը շատ կարևոր է լինելու բաց խաղ անցկացնելու համար։ Հետևաբար, տղաները շատ կենտրոնացած էին առաջին գոլը խփելու համար և երբ խփեցին առաջինը, ուզում էինք խփել նաև երկրորդը։ Կարծում եմ՝ սա կապված էր նաև մեր թիմի ոգու հետ, որը միշտ մնաց պայքարի մեջ։

Մենք այստեղ՝ Մալթայում ենք, մեր ակումբի դիրքը բարելավելու համար, ուստի գնալու ենք, ինչպես միշտ, խաղը հաղթելու։ Իհարկե, մենք լավ դիրքում ենք, այնուամենայնիվ, այնպես ենք խաղալու, ասես իրավիճակն այսպիսին չէ. պայքարելու ենք հաղթանակի համար»,- Ռուի Մոտայի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» «Սլիմային» ջաջխջախել է 7։0 հաշվով։

© Armenian Soccer 2024