Ռուսաստանի պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունեց «Դինամոյին» ու հաղթեց 3:1 հաշվով։Տանտերերի կազմում մեկնարկից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանը, որը նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ։«Դինամոյի» հայտացուցակից բացակայում էր հայ 19-ամյա ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը։Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակած 29 միավորով գտնվում է 7-րդ տեղում։«Դինամոն» ունի 32 միավոր, որով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ © Armenian Soccer 2023