Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Լեռնային Արցախին» և հաղթեց խոշոր ` 3:0 հաշվով։

27-րդ րոպեին երևանյան թիմին առաջ մղեց թիմի նորեկ Թեմուր Ձիկիան, որն այսպիսով բացեց իր գոլերի հաշիվն «Ուրարտուում»: Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերի առավելությունը կրկնապատկեց Եվգենի Ցիմբալյուկը։

Արդեն խաղի 2-րդ հատվածում ` 54-րդ րոպեին անվրեպ իրացնելով վաստակած 11-մետրանոց հարվածը` հաշիվը դարձրեց խոշոր Նարեկ Գրիգորյանը։ Վերջինս նաև դարձել էր նախորդ երկու գոլերի արդյունավետ փոխանցման հեղինակը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 56 միավորով էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում։

«Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է։

© Armenian Soccer 2023