Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չի տեղափոխվի «Շալկե 04»: Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ «Շալկեն» որոշ ժամանակ առաջ հայ հարձակվողին դիտարկել է որպես հարձակման գծի ուժեղացման թեկնածու, սակայն հետո կանգ է առել այլ տարբերակների վրա։
Հիշեցնենք՝ 20-ամյա հարձակվողի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Ֆորտունա Դյուսելդորֆը»:
© Armenian Soccer 2024