Հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Գավաթի խաղարկության 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՀՖ կայքը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են նախնական փուլի հետևյալ զույգերը․
«Արարատի Արաքս» — «Գանձասար»
ԲԿՄԱ – «Կիլիկիա»
«Միկա» — «Վայք»
«Անդրանիկ» — «Վան»
«Նիկարմ» — «Սյունիք»
«Բենտոնիտ» — «Լեռնային Արցախ»
«Նոան», «Ուրարտուն», «Ալաշկերտը», «Արարատը», «Վեստ Արմենիան» և «Շիրակը» պայքարը գավաթի խաղարկությունում կսկսեն 1/8-րդ եզրափակիչ փուլից։ Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ դիմակայությունները կազմված կլինեն երկու հանդիպումից:
Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»՝ Գավաթի խաղարկության հաղթողը, պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից:
© Armenian Soccer 2024