Ռաֆայել Նազարյանը հրաժարական է տվել Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին հայտարարել է անձամբ մասնագետը Ալբանիայից 1-2 հաշվով կրած պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Հայաստանի հավաքականի 48-ամյա նախկին ֆուտբոլիստը երիտասարդական թիմը ղեկավարել է 2020 թվականից: Ավելի վաղ Նազարյանը գլխավորել է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը:
Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ21 հավաքականը 2020 թվականից անցկացրել է 15 հանդիպում, մեկ հաղթանակ է տարել Ֆարերյան կղզիների նկատմամբ և մեկ ոչ-ոքի արել, մնացած խաղերում եղել են պարտություններ:
Օրեր անց մեր երիտասարդականը հանդիպում է անցկացնելու Մոնտենեգրոնի տարիքային ընտրանու հետ, կարծում ենք մինչ այդ արդեն հայտնի կլինի նոր գլխավոր մարզչի անունը։
© Armenian Soccer 2023