
Լեհաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում «Պոգոնը», որի կազմում խաղում է Վահան Բիչախչյանը, մրցել է «Կրակովի» հետ: Վճռորոշ խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ «Կրակովի»:
Նշենք, որ այս խաղում Վահան Բիչախչյանը «Պոգոնի» պահեստայինների կազմում էր և խաղադաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին:
© Armenian Soccer 2024