
Լեհական Էքստրակլասայի 7-րդ տուրում «Պոգոնը» տանը 5:3 հաշվով հաղթել է «Սլասկին»:
Հանդիպման հաշիվը բացվել է 9-րդ րոպեին՝ Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումից հետո: 21-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ևս մեկ ասսիսթ է գրանցել իր ակտիվում:
Նշենք, որ Բիչախչյանն այս խաղում փոխարինվել է 85-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 13 միավորով 4-րդ հորիզոնականում է:
© Armenian Soccer 2024