Սլովակիայի առաջնության 6-րդ տուրում «Սլովանը» խոշոր հաշվով պարտություն է կրել սեփական հարկի տակ:
Տիգրան Բարսեղյանի թիմը հյուրընկալել է «Ժիլինային» ու 5 անպատասխան գնդակ ընդունել սեփական դարպասը: Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և խաղացել է առանց փոխարինման:
Այս խաղից հետո գործող չեմպիոնը 12 միավորով շարունակում է մնալ առաջին հորիզոնականում:
© Armenian Soccer 2024