Armenian Soccer
Armenian Soccer

«Պոգոնը» հաղթել է, Բիչախչյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ

Լեհական Էքստրակլասայի 7-րդ տուրում «Պոգոնը» տանը 5:3 հաշվով հաղթել է «Սլասկին»:

Հանդիպման հաշիվը բացվել է 9-րդ րոպեին՝ Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումից հետո: 21-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ևս մեկ ասսիսթ է գրանցել իր ակտիվում:

Նշենք, որ Բիչախչյանն այս խաղում փոխարինվել է 85-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 13 միավորով 4-րդ հորիզոնականում է:

© Armenian Soccer 2024