Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկն» առաջնությունում 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 27-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Ալաշկերտին»:

Հանդիպումն ավարտվեց չեմպիոնի հաղթանակով ` 1:0 հաշվով։

Առաջին խաղակեսում չնայած երկուստեք գրոհներին, թիմերը չկարողացան բացել խաղի հաշիվը։

Արդեն հանդիպման 2-րդ կեսում փյունիկցիներն ավելի ակտիվացան, ինչի շնորհիվ էլ առաջ անցան հաշվի մեջ։ 59-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ Լուկաս Վիլյելան, որն ընդամենը երկու րոպե անց դարձավ գոլի հեղինակ։

Բաց թողած գոլից հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն անցան հակագրոհների և մի քանի սպառնալից պահ ստեղծեցին չեմպիոնի դարպասի մոտ։ Բոլոր դեպքերում էլ հիանալի գործեց «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։

Հանդիպման հետագա ընթացքում էլ երկու թիմերը փորձում էին գոլ հեղինակել, սակայն հաշվի փոփոխություն տեղի չունեցավ։

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 58 միավոր և այժմ առաջատար «Ուրարտուին» զիջում է 5, իսկ 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»` 4 միավորով։

«Ալաշկերտը» 4-րդն է 45 միավորով։

© Armenian Soccer 2023