Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ-16 հավաքականը՝ ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

Ապրիլի 18-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023 վերջին մրցափուլը: Այս տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Էստոնիայի հավաքականի հետ:

Մեր տղաները հաղթեցին մրցակցին 2:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում գոլ հեղինակեց Վահե Կարապետյանը, մեկ գնդակով էլ օգնեց մրցակցի ֆուտբոլիստը:

Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը 6 միավորով հռչակվեց ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ի հաղթող:

© Armenian Soccer 2023