Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» միավորներ կորցրեց նաև չեմպիոնի հետ խաղում

Հայաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակում հանդիպեցին նաև «Ուրարտուն» ու «Փյունիկը»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով։

Նախ փոխչեմպիոնին առաջ մղեց Արտակ Դաշյանն, ապա չեմպիոնի կազմից պատասխան գոլը խփեց Պերիշա Պեշուկիչը։

«Ուրարտուն» 2-րդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստով. 2-րդ զգուշացման պատճառով խաղադաշտից հեռացվեց Նարեկ Աղասարյանը։
Մինչև այդ էլ «Ուրարտուի» գոլը չեղարկվեց խաղից դուրս դրվագի պատճառով։

«Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 49 միավորով, իսկ «Ուրարտուն» 36 միավորով բարձրացավ կրկին 4-րդ տեղ։

© Armenian Soccer 2024