Armenian Soccer
Armenian Soccer

Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» վերադարձել է «Փյունիկը», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես կգա փոխչեմպիոնի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը։

Տրանսֆերը գնելու տարբերակ պայմանագիրը չի ներառում, ուստի նոր մրցաշրջանը Հարությունյանը կմեկնարկի «Սոչիի» կազմում։

Հիշեցնենք, որ ռուսական թիմը 1.5 ամիս առաջ Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը գնել էր «Փյունիկից» 160 հազար եվրոյով։

Ֆուտբոլիստն արդեն այսօր «Փյունիկի» հայտացուցակում էր և մասնակցել է «Ուրարտուի» դեմ հանդիպմանը։

© Armenian Soccer 2024