IDBank ՀՊԼ 31-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին»: Խաղն ավարտվեց Մելիքյանի թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 5:0:
Խաղի հաշիվը բացվեց 3-րդ րոպեին. «Փյունիկին» առաջ մղեց Միխայիլ Կովալենկոն: 8-րդ րոպեին Վագներ Գոնսալվեսը կրկնապատկեց թիմի առավելությունը: 71-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը հաշիվը դարձրեց խոշոր, 7 րոպե անց Օտուբանջոն 4-րդ գնդակն ուղարկեց Մելիխովի պաշտպանած դարպասը: Խաղի վերջնական հաշիվը ավելացրած 1-ին րոպեին ձևակերպեց Խամես Սանթոսը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած 67 միավորով վերադարձավ 2-րդ հորիզոնական և 1 միավորով է զիջում «Նոային»: «Ուրարտուն» 44 միավորով 4-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024