Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» չեմպիոնի կարգավիճակում հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» արդեն չեմպիոնի կարգավիճակում մրցեց «Տորինոյի» հետ և հաղթեց 2:0 հաշվով:

«Ներաձուրիների» կազմում դուբլով աչքի ընկավ Հական Չալհանօղլուն՝ առաջին գոլը խփելով Մխիթարյանի փոխանցումից հետո, երկրորդը՝ 11-մետրանոցից:

Մխիթարյանի գոլային փոխանցումը դիտեք մեր Telegram ալիքում:

Նշենք, որ Մխիթարյանն այս խաղում մեկնարկային կազմում էր: Ըստ Transfermarkt-ի՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյան իր ակտիվում արդեն 10 գոլային փոխանցում է գրանցել և Ա Սերիայում 2-րդն է այդ ցուցանիշով:

© Armenian Soccer 2024