Սլովենիա — Հայաստան ընկերական խաղից առաջ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մամուլի ասուլիս է տվել Լյուբլյանայում:
«Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված:
Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները:
Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ», — ասել է ուկրաինացի մասնագետը:
© Armenian Soccer 2024