Մյունխենի «Բավարիայի» 2-րդ թիմի ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Հրանտ-Լեոն Երանոսյանը (Ռանոս) մեկնաբանել է իր` Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը։
«Պատիվ է Հայաստանի հավաքական հրավիրելը։ Ես շատ ուրախ եմ։ Անհամբերությամբ սպասում եմ այդ օրերին, մարզումներին ու խաղերին»,- գրել է ֆուտբոլիստն ինստագրամի իր էջում։
© Armenian Soccer 2023