Չեմպիոնների լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ինտերն» արտագնա հանդիպում անցկացրեց «Պորտուի» հետ և այն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին պորտուգալացիներին նվազագույն ` 1:0 հաշվով, ինչի շնորհիվ էլ հենց իտալական թիմը դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման։
«Պորտուի» դեմ հանդիպումը հոբելյանական էր Մխիթարյանի համար։ Նա 50-րդ հանդիպումն էր անցկացնում եվրոպական ամենակարևոր մրցաշարում։ Հենրիխը ՉԼ-ում իր ելույթները մեկնարկել է 2010 թվականին` «Շախտյորի» կազմում։ Ապա այս մրցաշարին մասնակցել նաեւ հանդես գալով Դորտմունդի «Բորուսիայում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հավելենք, որ ՉԼ-ի 1/4 եզրափակիչ դուրս են եկել նաև «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», «Չելսին», «Բենֆիկան» և «Բավարիան»։
Վերջին 2 թիմը հայտնի կդառնա այսօր կեսգիշերին։
© Armenian Soccer 2023