«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Fastex ՊԼ 4-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» — «Գանձասար» խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է օրեր առաջ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հնչեցրած հայտարարություններին:
«Նիկողոսյանն այսօր իրեն թույլ է տալիս վարկաբեկել «Շիրակի» նախագահին, որը 15 տարի ներդրում է անում հայկական ֆուտբոլում: Լեգենդար ակումբ, պատմություն ունեցող ակումբ… ցեխ շպրտել, ինչ-որ բան փորձել հիշել… դրա մասին ես անպայման խոսելու եմ, պատրաստվում եմ հարցազրույց տալ: Իմացեք, որ ես պատերազմ եմ հայտարարում այդ մոտեցմանը: Ես էլ չեմ կարող համբերել:
Պաշտպանելու եմ այն մարդկանց, որոնք ներդրում ունեն հայկական ֆուտբոլում և պայքարելու եմ նրանց դեմ, ովքեր խոչընդոտում են մեր ֆուտբոլին՝ վարկաբեկելով «Շիրակի» նախագահին, իմ ակումբի նախագահին, «Ուրարտուի» նախագահին: Երբ ընտրությունների ժամանակ դահլիճում ասացին «Հայերեն խոսել սովորեք, հետո եկեք մեզ հետ խոսեք», շատ ազդվեցի: Բա ինչո՞ւ եք հավաքականի մարզիչ ուզում բերել անգլերեն խոսողի…»:
Մելիքյանի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.
© Armenian Soccer 2024