ՀՊԼ 4-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» ընդունել է «Գանձասարին» և ջախջախիչ հաղթանակ տարել 5:0 հաշվով:
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, մեկական անգամ աչքի են ընկնել Ագդոն Մենեզեսն ու Արտակ Գրիգորյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 31 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական և մեկ միավորով է զիջում առաջատար «Ուրարտուին»: «Գանձասարը» 12 խաղում վաստակ 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
© Armenian Soccer 2024