Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. «Նոան» հայտարարեց Դաշյանի տեղափոխության մասին

Արդեն նաև պաշտոնապես է հայտնի, թե կարիերան որ ակումբում է շարունակելու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Այսօր ավելի վաղ «Փյունիկը» հայտնել էր, որ լրացել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը:

«Նոան» տեսանյութով է հայտնել թիմի նոր ձեռքբերման մասին և բարի գալուստ մաղթել նորեկին:

Տեսանյութից հայտնի է դառնում, որ Դաշյանը «Նոայում» կխաղա 10 համարի մարզաշապիկով:

© Armenian Soccer 2024