«Փյունիկի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց թիմի կիսապաշտպան Արտակ Դաշյանի հեռանալու մասին։ Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին ավելի վաղ ակնարկել էր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Դաշյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը և թիմի կազմում անցկացրել է 98 խաղ՝ դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին անձնվեր ելույթների համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
© Armenian Soccer 2024